Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը հանդիպել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազի հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Պիերո Գաետային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հանդիպումն արժեքավոր հնարավորություն է ընդգծելու մինչև օրս համատեղ կատարված աշխատանքը և ընդլայնելու քրեական վարույթներով միջազգային իրավական համագործակցության շրջանակները:

«Շնորհակալ եմ մեր խնդրանքով իրավական օգնության շրջանակներում տրամադրված փաստաթղթերի և կատարված վարութային գործողությունների համար: Դրանք վճռորոշ նշանակություն են ունեցել մի շարք քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար: Վստահեցնում եմ, որ նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ կատարվում են իտալական կողմի իրավական օգնության պահանջները»,- նշել է Վարդապետյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:

Գլխավոր դատախազի այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել Համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանին կից Գլխավոր զինվորական դատախազության միջև:

Հայերեն العربية English Français Русский

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ