Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը հարված է հասցրել Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի ջոկատին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը հարված է հասցրել Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի ջոկատին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ գրոհել է «Հեզբոլլահ» շարժման մի խումբ անդամների վրա, որոնք զբաղվում էին Լիբանանի հարավում խմբավորման ենթակառուցվածքների վերականգնմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն հայտարարություն է տարածել իր Telegram ալիքում:

Զինվորականների պնդմամբ՝ այդ ենթակառուցվածքային օբյեկտն օգտագործվել է այն սարքավորման արտադրության համար, որը կիրառվում է «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքի վերականգնման նպատակով, որը ոչնչացվել է 2024 թ. Լիբանանի հետ զինված հակամարտության ժամանակ։

Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել հանրապետության ինքնիշխանությունը, չնայած 2024 թ. նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագրին։

Իսրայելի զինված ուժերը ներկայություն են պահպանում Լիբանանի հարավի հինգ ռազմավարական կետերում։ Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքին և դրա մարտական թևի ղեկավար կազմին։

Իսրայելում բազմիցս ընդգծել են, որ կշարունակեն հարվածներ հասցնել Լիբանանին՝ վերացնելու երկրին սպառնացող ցանկացած վտանգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում