Մերձավոր Արևելք

Եգիպտոսի հետ սահմանի հարակից տարածքը կհայտարարվի «փակ ռազմական գոտի». Իսրայել Կաց

2 րոպեի ընթերցում

Եգիպտոսի հետ սահմանի հարակից տարածքը կհայտարարվի «փակ ռազմական գոտի». Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ սահմանի հարակից տարածքը կհայտարարվի «փակ ռազմական գոտի»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կացը նշել է X սոցիալական հարթակում գրառման մեջ։

«Ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության բանակին Իսրայել-Եգիպտոս սահմանի հարակից տարածքը վերածել փակ ռազմական գոտու և համապատասխանաբար փոխել կրակ բացելու հրահանգները՝ պետության անվտանգությունը վտանգող անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի դեմ պայքարելու համար», - նշված է գրառման մեջ։

Կացը նաև նշել է, որ անօդաչու թռչող սարքերի միջոցով զենքի մաքսանենգությունը Գազայում պատերազմի մի մասն է և նախատեսված է Իսրայելի թշնամիներին զինելու համար։ Նա շեշտել է դա կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

«Այսօր մենք պատերազմ ենք հայտարարում մաքսանենգության մեջ ներգրավվածների դեմ, և յուրաքանչյուր ոք, ով կներթափանցի արգելված տարածք, կտուժի», - նշել է Կացը։

The Times of Israel-ի փոխանցմամբ՝ հաճախակի փորձեր են եղել Եգիպտոսի սահմանով անօդաչու սարքերի միջոցով զենք և թմրանյութեր տեղափոխելու համար. վերջին նման դեպքը գրանցվել է նոյեմբերի 4-ին։ 

Իսրայելի պաշտպանության նախարարի գրասենյակի հաղորդմամբ՝ նոյեմբերի 5-ի երեկոյան Կացն «արտակարգ հանդիպում» է անցկացրել անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի վերաբերյալ՝ Իսրայելի պաշտպանության բանակի, ոստիկանության, Շին Բեթի  (Իսրայելի անվտանգության գործակալություն) և Պաշտպանության նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ՝ հրահանգելով ԻՊԲ-ին սահմանի հարակից տարածքը վերածել փակ ռազմական գոտու և փոփոխել գործողությունների կանոնները՝ արգելված տարածք ներթափանցող ցանկացած չարտոնված կողմին՝ անօդաչու թռչող սարքերի օպերատորներին և մաքսանենգներին հարվածելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում