Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում կկրճատվի չվերթերի 10%-ը՝ շաթդաունի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում կկրճատվի չվերթերի 10%-ը՝ շաթդաունի պատճառով

ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը երկրի 40 խոշոր օդանավակայաններում կկրճատի չվերթերի 10%-ը՝ արդեն 36 օր շարունակվող շաթդաունի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: 

Այս որոշումը պայմանավորված է օդային երթևեկության անվտանգության նկատառումներով: ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտնել է, որ ձեռնարկված միջոցառումները կչեղարկվեն, եթե դեմոկրատները համաձայնության գան բյուջեի շուրջ և կառավարության աշխատանքի մասնակի կասեցումն ավարտվի: 

Շաթդաունի պատճառով ավիացիոն ոլորտի աշխատակիցների լուրջ պակաս է առաջացել, տասնյակ հազարավոր աշխատակիցներ էլ վարձատրություն չեն ստանում աշխատանքի դիմաց:  

Դաշնային ֆինանսավորման պակասի պատճառով երկրում խնդիրներ են առաջացել նաև պարենային օգնություն ստացող անձանց համար: 

Այս շաթդաունը դարձել է ԱՄՆ պատմության ընթացքում ամենաերկարը: Նախորդ 35-օրյա ռեկորդը գրանցվել էր Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում։ 

Հոկտեմբերի 1-ից շարունակվող շաթդաունի պատճառ են դարձել հանրապետականների և դեմոկրատների միջև բյուջեի նախագծում առողջապահական ծախսերի շուրջ տարաձայնությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում