Կրթություն

Ատեստավորման համար դիմել է ավելի քան 8000 ուսուցիչ

1 րոպեի ընթերցում

Ատեստավորման համար դիմել է ավելի քան 8000 ուսուցիչ

Հայաստանում նոյեմբերի 8-ից մեկնարկում է ատեստավորման շրջանը, ավելի քան 8000 ուսուցիչ դիմել է մասնակցության համար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նոյեմբերի 6-ի նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նոյեմբերի 8-ից սկսվում է ատեստավորման շրջանը: Ավելի քան 8000 ուսուցիչ դիմել է ատեստավորման համար: Սա դիմողների ամենամեծ թիվն է, որ մենք ունեցել ենք: Սա նշանակում է, որ ատեստավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունն ու վստահությունն ավելացել է»,-նկատեց վարչապետը:

Նա նշեց՝ դա նշանակում է, որ դեկտեմբերի, հունվարի արդյունքներով կլինեն աշխատավարձերի թարմացումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում