Եվրոպա

Հանովերի օդանավակայանի աշխատանքն ԱԹՍ-ի պատճառով դադարեցվել է. DPA

1 րոպեի ընթերցում

Հանովերի օդանավակայանի աշխատանքն ԱԹՍ-ի պատճառով դադարեցվել է. DPA

Հանովերի օդանավակայանում թռիչքները նոյեմբերի 5-ի երեկոյան 45 րոպեով դադարեցվել են ՝ օդանավակայանի մոտ անհայտ անօդաչու թռչող սարքի պատճառով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին:

Մասնավորապես, գերմանական քաղաքի օդանավակայանը փակվել է ժամը 22:00-ից մինչև 22:45-ը այն բանից հետո, երբ օդանավակայանին մոտեցող օդանավի օդաչուն նկատել է անօդաչու թռչող սարքը և հաղորդել դրա մասին: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ԱԹՍ-ն թռել է մոտակա արդյունաբերական գոտու վրայով: Պատահարի պատճառով որոշ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում, գրանցվել են նաև ուշացումներ:

Այժմ օդանավակայանն այժմ աշխատում է սովորական ռեժիմով:

Նոյեմբերի 2-ին գրեթե մեկ ժամով դադարել էր Բրեմենի օդանավակայանի աշխատանքը՝ կրկին օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի հայտնվելու պատճառով: Իսկ հոկտեմբերի 31-ի ԱԹՍ-ի պատճառով երկու ժամով փակվել է  Բեռլինի օդանավակայանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում