Պուտինի և Թրամփի միջև նոր հեռախոսազրույց դեռևս նախատեսված չէ
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև նոր զրույց այս պահին նախատեսված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ, ոչ։ Սակայն անհրաժեշտության դեպքում, եթե երկու կողմերն էլ դա նպատակահարմար համարեն, հնարավոր է շատ արագ կազմակերպել»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով դրա վերաբերյալ հարցին: