Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի պաշտոնական ստացման առթիվ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների կողմից վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում գործողությունների ծրագիրը պաշտոնապես ստանալու կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Շնորհավորանքներս Հայաստանին, որը վճռական քայլ է կատարել Եվրոպայի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ»,-գրել է դեսպան Դըկոտինյին։ 

Նոյեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում գործողությունների ծրագիրը։ Փաստաթուղթը ներառում է անվտանգության, սահմանների կառավարման, մարդու իրավունքների և այլ ոլորտներում Հայաստանի կողմից իրականացվելիք բարեփոխումները։

Հայաստանն ու Եվրամիությունը ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին հայտարարել էին 2024 թվականի սեպտեմբերին։ Դրանից հետո ակտիվ ռեժիմով հանդիպումներ և տարբեր պաշտոնյաների փոխայցելություններ են տեղի ունենում՝ գործընթացն առաջ մղելու նպատակով։

 

 

Հայերեն العربية English Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին