«Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ի տնօրենի և ևս երկու աշխատակիցների վերաբերյալ քրեական գործը դատարանում է

4 րոպեի ընթերցում

Դատախազը դատարան է հանձնել «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊ ընկերության տնօրենի և ևս երկու աշխատակիցների վերաբերյալ քրեական գործը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ ներկայացնելով մանրամասներ: 

««Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ընկերության տնօրենը, նույն կենտրոնի աուտոբորբոքային հիվանդությունների գենետիկայի լաբորատորիայի վարիչը և բժիշկ-գենետիկը, ընդգրկված լինելով 2021 թվականի ձմեռային, 2023 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կազմում, օգտագործելով մեկ այլ անձի՝ Գ.Հ.-ի` Պարբերական հիվանդության առկայության մասին արյան նմուշի գենետիկական հետազոտության արդյունքները, զորակոչիկ Ս.Մ.-ին տրամադրել են կեղծ փաստաթուղթ, իբրև Ս.Մ.-ի մոտ առկա է Պարբերական հիվանդությունը: 

Արդյունքում՝ Ս.Մ.-ն խուսափել է 2021 թվականի ձմեռային զորակոչից, ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում (դատախազը Ս.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2024 թվականի դեկտեմբերի 18-ին հանձնել է դատարան):

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի վերոնշյալ աշխատակիցները մեկ այլ զորակոչիկ Մ.Պ.-ին «օգնելու» անձնական դրդումներից ելնելով, օգտագործելով ինքնությունը չպարզված անձի արյան նմուշի գենետիկական հետազոտության արդյունքները, 2023 թվականի դեկտեմբերի 6-ին կազմել, ստորագրել, հաստատել և հանձնել են Մ.Պ-ի առողջական վիճակի հետազոտման ակտ, որի հիման վրա՝ Մ.Պ.-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ խուսափելով վերոնշյալ զորակոչից (նախաքննության ընթացքում հերքվել է Մ.Պ.-ի մոտ առողջական որևէ խնդրի առկայությունը, Մ.Պ.-ն զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության):

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊ ընկերության տնօրենի, նույն կենտրոնի աուտոբորբոքային հիվանդությունների գենետիկայի լաբորատորիայի վարիչ և բժիշկ-գենետիկի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու օժանդակություն), գործող Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու օժանդակություն), իսկ Գ.Հ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու օժանդակություն) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործել)»,- նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ: 

Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 4-ին «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի վերոնշյալ անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում