Միրզոյանը հակասություն չի տեսնում ՇՀԿ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները զուգահեռ խորացնելու գործընթացում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում Շանհայի համագործակցության կազմակերպության և Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու գործընթացներում:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը նշեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում: 

«Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրություն են ցուցաբերել ՇՀԿ լիիրավ անդամ լինելու հեռանկարում, վերջին նախարարական ձևաչափում այդ համագործակցության կազմակերպության անդամ երկրների դիրքորոշումն այն էր, որ գործընթացը սկսվում է, և այդ մասին որոշում հաջորդ փուլում կկայացվի»,- ասաց Միրզոյանը:

Նախարարը նշեց՝ Հայաստանը հետաքրքրություն ունի նման համագործակցություն ենթադրող տարբեր ձևաչափերի նկատմամբ:

«Դեռ ԵՄ-ի հետ ճանապարհ կա անցնելու, բազմաթիվ ծրագրեր կան համագործակցության, բազմաթիվ փաստաթղթեր քննարկման ընթացքում են։ Սա նաև քաղաքացիների պատկերացումն է. քաղաքացիական նախաձեռնություն բերվեց ԱԺ, և հիմա արդեն ունենք օրենք, որը ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը դարձնում է իմպերատիվ քաղաքականություն գործադիր իշխանության համար»,- նշեց նախարարը: 

2025 թվականի հուլիսի 3-ին Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու ցանկություն է հայտնել։

Հայաստանի Ազգային ժողովը 2025 թվականի մարտին օրենք է ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանի խորհրդարան էր ներկայացվել քաղաքացիական նախաձեռնության կարգով։ «Եվրաքվե» նախաձեռնության անդամները ՀՀ քաղաքացիների շրջանում ստորագրահավաք էին անցկացրել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծի շուրջ և, հավաքելով բավարար քանակի ստորագրություններ, օրենքի նախագիծը ներկայացրել էին խորհրդարանի քննարկմանը։  

Հայերեն English 中文

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին