Քաղաքականություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Փարիզում Լոնդոնի համալսարանի ինստիտուտում ներկայացրել է Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված համաձայնությունները

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Փարիզում Լոնդոնի համալսարանի ինստիտուտում ներկայացրել է Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված համաձայնությունները

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը բանախոսությամբ հանդես է եկել Փարիզում Լոնդոնի համալսարանի ինստիտուտում (University of London Institute in Paris):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով, որ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հարևան երկրների հետ հարաբերությունները, Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա սերտ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին զարգացումները: 

Դեսպանության փոխանցմամբ՝ Արման Խաչատրյանն անդրադարձել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնություններին և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին։ 

Նշվում է, որ բանախոսության ավարտին Հայաստանի դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում