Կրթություն

Ադրբեջաներենի և վրացերենի ուսուցում իրականացվում է Հայաստանի երեքական դպրոցներում. ԿԳՄՍ նախարար

2 րոպեի ընթերցում

Ադրբեջաներենի և վրացերենի ուսուցում իրականացվում է Հայաստանի երեքական դպրոցներում. ԿԳՄՍ նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է Հայաստանի դպրոցներում թուրքերենի, վրացերենի, պարսկերենի և ադրբեջաներենի ուսուցման հարցին՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում են ընդլայնել։   

«Երբ կառավարության ծրագրում 2021 թվականին ամրագրվեց տարածաշրջանային լեզուների ուսուցման խրախուսման դրույթը, մենք հետազոտություն իրականացրեցինք, և շուրջ 400 դպրոց ցանկություն էր հայտնել դասավանդել որևէ տարածաշրջանային լեզու։ Նրանց մեծ մասը հետաքրքրված էր թուրքերենով, բայց հիմնական դժվարությունը մասնագետների պակասն էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ այս պահին տարածաշրջանային լեզուների ուսուցում իրականացվում է մոտ երեք տասնյակ դպրոցում, որոնց թվում ավելի ակտիվ է պարսկերենի դասավանդումը, ինչը հնարավոր է դարձել նաև Իրանի դեսպանատան աջակցությամբ։ 

«Վրացերեն դասավանդվում է երեք դպրոցում, ադրբեջաներենը՝ ևս երեք դպրոցում։ Սա դեռ սկիզբն է, և մենք խրախուսում ենք, որ ավելի շատ դպրոցներ սկսեն տարածաշրջանային լեզուների ուսուցում իրականացնել։ Մենք ապրում ենք այս տարածաշրջանում, և լեզուների իմացությունը նաև մեր հարևաններին ճանաչելու միջոց է»,-ընդգծեց Անդրեասյանը։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում