Հայաստան

Նոյեմբերի 8-15-ը Հայաստանում հայտարարվել է մեդիագրագիտության շաբաթ

4 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 8-15-ը Հայաստանում հայտարարվել է մեդիագրագիտության շաբաթ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 8-15-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում և հրավիրում ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական և մշակութային կենտրոններին և այլ շահագրգիռ կառույցներին՝ միանալու շաբաթվան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրոըւթյուն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն 8-րդ անգամ՝ այս տարի «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրի ներքո։ 

Նոյեմբերի 8-ին Մեդիագրագիտության շաբաթվա պաշտոնական բացումը կազդարարվի թեմատիկ կոնֆերանսով (գրանցվել հնարավոր է՝ այստեղ), որի շրջանակում կանցկացվեն պանելային քննարկումներ, համաժամանակյա աշխատարաններ՝ նախատեսված ուսուցիչների, դասավանդողների, փաստեր ստուգողների, երիտասարդների համար։ Միջազգային և տեղացի փորձագետները կանդրադառնան մեդիագրագիտության ինտեգրման միջազգային փորձին, արհեստական բանականության մարտահրավերներին ու փաստերի ստուգման կարևորությանը, ինչպես նաև ֆիլմերի կիրառությանը՝ որպես կրթական մեթոդ։ 

Մեդիագրագիտության շաբաթն ամենամյա նախաձեռնություն է, որը հնարավորություն է կրթության ոլորտի կառույցների ու կազմակերպությունների համար՝ օգտվելով առկա կրթական ռեսուրսներից՝ միջոցառումներ ու դասեր անցկացնել, մասնակցել առցանց և դեմառդեմ հանդիպումների, ինչպես նաև մշակել և իրականացնել կրթական նախագծեր։ 

Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։

Ինչպես միանալ Մեդիագրագիտության շաբաթվան․ 

· Հետևել ԿԳՄՍՆ և ՄՆԿ ֆեյսբուքյան էջերին. 

· Սովորել՝ անցնելով «Մեդիա iգիտություն» առցանց դասընթացը և նոր «5 մատի պես ճանաչել մեդիան» դասընթացը

· Ուսումնասիրել ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսուցչի ձեռնարկը, դրա հիման վրա իրականացնել ուսումնական նախագծեր. 

· Ուսումնասիրել ՄՆԿ հրատարակած «5 մատի պես ճանաչել մեդիան» ձեռնարկը, իրականացնել դասընթացներ առաջարկված թեմաներով՝ օգտագործեով ընդգրկված գործիքակազմը. 

· Ծանոթանալ մեդիագրագիտության այլ ռեսուրսների Media.am կայքում, դրանց օգնությամբ անցկացնել դասեր, քննարկումներ, միջոցառումներ. 

· Սովորողների հետ հանդիպման հրավիրել լրագրողների կամ կազմակերպել այց որևէ լրատվամիջոց. 

· Խաղալ մեդիագրագիտության համակարգչային և սեղանի խաղեր. 

· Ուսուցիչների համար․ մասնակցել առցանց կամ առդեմ հանդիպումներին, հանդես գալ հոդվածներով մեդիայի և մեդիագրագիտության թեմաներով, կիսվել փորձով և իրականացրած նախագծերով.

· Ստեղծել և սոցիալական մեդիայում տարածել կրթական ու տեղեկատվական նյութեր, մեդիագրագիտության ուղերձներ ու կանոններ #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2025 հեշթեգերով։ 

Կոնֆերանսի և շաբաթվա միջոցառումներին կարելի է ծանոթանալ https://mediainitiatives.am/ml-week-2025/ և https://tinyurl.com/4ssm4hmj կայքերում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում