Երևան

«Մալաթիա-Սեբաստիա» առողջության կենտրոնը վերանորոգվել և հագեցվել է բժշկական նորագույն սարքավորումներով

1 րոպեի ընթերցում

«Մալաթիա-Սեբաստիա» առողջության կենտրոնը վերանորոգվել և հագեցվել է բժշկական նորագույն սարքավորումներով

Երևանի ավագանու անդամները փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանի ուղեկցությամբ ծանոթացել են «Մալաթիա-Սեբաստիա» առողջության կենտրոնում իրականացված աշխատանքներին: Ընթացիկ տարում առողջության կենտրոնը զինվել է բժշկական նորագույն սարքավորումներով, հիմնվել է ֆիզիոթերապևտիկ-վերականգնողական կաբինետ, վերանորոգվել և կահավորվել են մասնագիտական բաժանմունքները, ներդրվել են կենսաքիմիական և իմունաֆերմենտային կլինիկական վերլուծիչներ, որի շնորհիվ ավելացել են մատուցվող ծառայությունների տեսակներն ու ծավալները: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, ավելի քան 100.000 քաղաքացի սպասարկող «Մալաթիա-Սեբաստիա» առողջության կենտրոնում կատարված աշխատանքները նպաստում են բժշկական ծառայություններն ավելի արդյունավետ ու բարձր մակարդակով տրամադրելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում