Ռուսաստան

Գերմանիայի փոխկանցլերը կոչ է արել դադարեցնել Ռուսաստանից պողպատի ներմուծումը

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի փոխկանցլերը կոչ է արել դադարեցնել Ռուսաստանից պողպատի ներմուծումը

Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը կոչ է արել ավելի խիստ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ հայտարարելով, որ Ռուսաստանից պողպատի ներմուծումը պետք է արագ և ամբողջությամբ դադարեցվի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։ 

«Ռուսաստանում արտադրվող և ԵՄ-ում մշակվող պողպատե սալերը դեռևս ազատված են պատժամիջոցներից։ Դուք չեք կարող բացատրել մեր պողպատաձուլական արդյունաբերության ցանկացած աշխատողի, թե ինչու է Եվրոպան դեռևս բաց պահում շուկան ՌԴ-ի համար»,- ասել է փոխկանցլերը:

Նա նաև կոչ է արել ավելի շատ կենտրոնանալ ներքին արտադրության վրա, Գերմանիայից և Եվրոպայից էկոլոգիապես մաքուր, բարձրորակ պողպատի վրա։

«Մեր ենթակառուցվածքների և ավտոմոբիլային արդյունաբերության նման կարևոր ոլորտներում պետք է նախապատվությունը տանք այստեղ արտադրվող պողպատին», - ընդգծել է փոխկանցլերը Բեռլինում կայանալիք գագաթնաժողովից առաջ։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում