Ռուսաստան

ՀՀ-ում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված որևէ ահազանգ չի եղել վերջին ամիսներին. նախարար

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված որևէ ահազանգ չի եղել վերջին ամիսներին. նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայաստանի հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված որևէ ահազանգ վերջին ամիսներին չի ստացել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ռուսական հեռուստաալիքները շարունակելո՞ւ են հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում:

«Այն մտահոգությունները, որ ունեինք ամիսներ առաջ և կոմունիկացրել ենք ՌԴ գործընկերների հետ՝ առանձին հեռուստահաղորդումների բովանդակության մասով՝ ընդ որում նաև չբացառելով, որ, եթե դրանք այլևս չբացառվեն եթերից, մենք ստիպված կլինենք վերանայել միջկառավարական համաձայնագրի որոշ կետեր, նաև այն բանից հետո, երբ ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների հասցեին հնչել էին վիրավորական արտահայտություններ,  և այդ հաղորդումն արգելափակվեց, վերջին ամիսներին մենք որևէ ահազանգ չենք ստացել: Սա, հաշվի առնելով, մենք այս փուլում նման հարցադրում դեռևս չենք դնում գործընկերների առաջ»,-ասաց Հայրապետյանը:

Նախարարի խոսքով՝ վերջին ամիսներին դրա առիթը պարզապես չկա: Նա հույս հայտնեց, որ կողմերը կկատարեն պայմանագրով ստանձնած պարտավորությունները: 

Պայմանագրի ժամկետից հետո կառավարությունը որոշում կկայացի, թե արդյոք երբևէ կդիտարկի որևէ միջազգային հեռուստաալիքի հեռարձակում հանրային մուլտիպլեքսով, թե ոչ: Նախարարի անձնական կարծիքն այն է, որ հանրային մուլտիպլեքսով միջազգային հեռուստաալիքների հեռարձակումն այնքան էլ նպատակահարմար չէ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում