Գավառ համայնքում շուքով անցկացվեց «Կարտոֆեստ» փառատոնը

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում  աշնանային բերք ու բարիքի հավաքը եզրափակվել է  «Կարտոֆեստ» միջոցառմամբ  և հանդիսավոր ու բազմամարդ հյուրասիրությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  «Կարտոֆեստ» փառատոնին մասնակցել են Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գավառի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի կրթամշակութային հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ, Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից հրավիրված հյուրեր։ 

Ներկայացվող գլխավոր բնամթերքը եղել է կարտոֆիլը, որի մշակությունը համայնքում առաջին տեղում է: Փառատոնի հյուրերը համտեսել  են ավանդական փռի կարտոֆիլը, նաև զարմանքով տեղեկացել, որ կարտոֆիլից կարելի է նույնիսկ թթու և մուրաբա պատրաստել: 

Փառատոնի հիմնական նպատակն էր սպառողին հնարավորություն տալ տեղում ծանոթանալու Գավառի կարտոֆիլի համային որակներին և ապրանքային տեսքին, հենց մշակողից գնել կամ պատվիրել կարտոֆիլ։  

«Փորձելու ենք արժեշղթա ստեղծել, և այս փառատոնը նաև կնպաստի, որպեսզի այլ բնամթերքներ, որ տեղում արտադրվում են, հանրայնացվեն, և մենք շուկա դուրս գանք: Սրանով մենք նաև հնարավորություն ենք տալիս, որպեսզի մեր տեղի գյուղատնտեսություններն ընդլայնեն իրենց ցանքատարածությունները, նոր մշակաբույսեր փորձեն մշակել: Այսինքն՝ նաև սրանով մենք խթանելու ենք ոչ ավանդական գյուղատնտեսական մշակույթի զարգացումը: Եվ երրորդ՝ մենք խթանում են զբոսաշրջային զարգացումը և բնակավայրերի համաչափ զարգացումը, որն ամրագրված է նաև մեր հնգամյա զարգացման ծրագրում»,-նշել է Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը:   

Շուրջ 50 տաղավարային ցուցադրություններում Գավառի բոլոր բնակավայրերի տեղական արտադրանքն է եղել  ու ավանդական խոհանոցը: Տեղում ստեղծվող բերք ու բարիքն են ներկայացրել  նույնիսկ համայնքի կրթամշակութային կառույցները՝ ոչ միայն խոհարարական, այլև գեղարվեստական տարբեր լուծումներով:  

«Կարտոֆեստի» շրջանակում համախմբված կարտոֆիլագործներն էլ միմյանց հետ քննարկել են տարբեր սորտերի մշակման արդյունավետությունը։ 

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ