Երևան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում

1 րոպեի ընթերցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 4-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Քրիստափորի փողոցում՝ Խորենացու փողոցից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մ առաջ՝ դեպի Տրգրան Մեծի պողոտա,  հետիոտնային անցումը նույնպես կտեղափոխվի առաջ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, Քրիստափորի փողոցից դեպի Տիրգրան Մեծի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի նոր կառուցված անվտանգության կղզյակով՝ առանց լուսացուցային կարգավորման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում