Իրավունք

ՆԳՆ-ն տարվա սկզբից ապօրինի շրջանառությունից դուրս է բերել շուրջ 415 կգ թմրամիջոց

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ն տարվա սկզբից ապօրինի շրջանառությունից դուրս է բերել շուրջ 415 կգ թմրամիջոց

Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը 2025 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թվի 18.1 տոկոս աճ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: 

«Առգրավվել և ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 415 կգ 281 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը կրկնակի ավելի է նախորդ նույն 9 ամսվա ժամանակահատվածի համադրությամբ: Նախորդ տարվա 9 ամսվա կտրվածքով մենք շրջանառությունից հանել էինք շուրջ 205 կգ թմրամիջոց»,-ասաց Սարգսյանը:  

Նախարարը նշեց՝ ուշադրության կենտրոնում են հատկապես սինթետիկ տեսակի թմրամիջոցները, որովհետև դրանք առավել մեծ վնաս են հասցնում մարդկանց առողջությանը: 

«Առգրավված թմրամիջոցներից 37 կգ 175 գրամը սինթետիկ տեսակի են: Ընդհանուր առմամբ միայն ոստիկանության կողմից հաշվետու ժամանակահատվածում՝ 9 ամսվա կտրվածքով, առգրավվել են 290 կգ 683 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը շուրջ 128 կգ-ով ավելի է նախորդ տարվա համադրությամբ հենց ոստիկանության արձանագրած ցուցանիշներից»,- նշեց ՆԳ նախարարը: 

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընթանում են «ՀՀ 2026թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Ներքին գործերի նախարարությանը Հայաստանի պետական բյուջեից 2026 թվականին կհատկացվի 102 մլրդ 644 մլն դրամ: 

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում