Թրամփն այս պահին չի դիտարկում Tomahawk հրթիռների տրամադրումն Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահի դրությամբ չի դիտարկում Ուկրաինային Tomahawk հրթիռների տրամադրումը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը, պատասխանելով հարցին, թե արդյոք մտածում է հրթիռները վաճառել Ուկրաինային, ասել է․ «Ոչ»։ Այդուհանդերձ, նա չի բացառել, որ կարող է փոխել իր միտքը։ 

Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն քննարկել էին Tomahawk հրթիռները տրամադրելու գաղափարը հոկտեմբերի 22-ին Սպիտակ տանը հանդիպման ժամանակ։ Ռյուտեն օրեր առաջ հայտարարել է, որ հարցը քննարկվում է, և որ որոշումը պետք է կայացնի Միացյալ Նահանգները։

Tomahawk հրթիռների հեռահարությունը 2500 կմ է, ինչը բավարար է Ռուսաստանի խորքը, այդ թվում՝ Մոսկվային հարվածելու համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ամերիկյան կողմին իրենց տրամադրել հրթիռները, սակայն Ռուսաստանը նախազգուշացրել է, որ նման քայլը կործանարար հետևանքներ կունենա։

Ավելի վաղ, խոսելով հրթիռների մասին, Թրամփն ասել էր, որ դրանք օգտագործելը բավական բարդ է, ու շուրջ մեկ տարի է պետք՝ սովորելու համար։ «Ուստի միակ տարբերակը, որ Tomahawk հրթիռ կարձակվի, այն դեպքում կլինի, եթե մենք դա անենք, բայց մենք չենք պատրաստվում դա անել»,- ընդգծել էր ԱՄՆ-ի նախագահը՝ հավելելով, որ չեն պատրաստվում սովորեցնել ուրիշներին ամերիկյան Tomahawk հրթիռների արձակման ձևերը։  

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը