Պետք է թափանցիկ լինի, թե որ դեպքում Ոստիկանությունը կարող է ուժ կիրառել. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղաքացիների համար պետք է թափանցիկ լինի, թե որ դեպքերում Ոստիկանությունը, Ոստիկանության նորաստեղծ գվարդիան կարող են ուժ կիրառել. դա պետք է հստակ լինի նաև Ոստիկանության ծառայողի համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի գործարկման միջոցառմանն ունեցած ելույթում։  

«Քաղաքացիների համար պետք է թափանցիկ լինի, թե որ դեպքում և ինչ պայմաններում Ոստիկանությունն ու Ոստիկանության գվարդիան կարող են ուժ կիրառել: Ոստիկանության ծառայողի համար էլ պետք է թափանցիկ լինի: Ոստիկանության ծառայողն էլ պետք է իմանա, թե որն է ուժի կիրառման իրադրությունը, որ իր մեջ էլ մտավախություն, հարց չլինի՝ ինքը տվյալ դեպքում գործո՞ւմ է համաձայն օրենքի, թե՞ ոչ: Սա ճանապարհ է, որ պետք է անցնենք: Իհարկե, մեր կանխավարկածն այն է, որ Հայաստանում ուժ կամ չպետք է կիրառվի, կամ դա պետք է տեղի ունենա չափազանց հազվադեպ»,-ասաց Փաշինյանը: 

Վարչապետը հավատացրեց՝ եթե չլինի Ոստիկանության գվարդիա, ուժային կառույցներ, որոնք ի վիճակի են անհրաժեշտ դեպքում ուժ կիրառել, այդ դեպքում երկրում իրավակարգը պարզապես հնարավոր չի լինի: 

Խոսելով ՆԳՆ համակարգում ընթացող բարեփոխումների մասին՝ Փաշինյանը շեշտեց, որ  բարեփոխումների գործընթացի մեջ շատ նրբություններ կան, որոնց անընդհատ պետք է անդրադառնալ՝ սկսած արտաքին տեսքից, վերջացրած ֆիզիկական, հոգեբանական պատրաստվածությամբ, քաղաքացիների հետ հարաբերվելու դեմքի արտահայտությամբ և այլն: 

Փաշինյանը նկատեց՝ որքան շատ նրբություններ են սկսում նկատել, այդքան հաջող է ընթանում բարեփոխումը: «Դա նման է ճանապարհի: Դու գտնվում են շրջադարձի առջև, չգիտես, թե շրջադարձից այն կողմ ինչ տեսադաշտ է բացվելու: Եվ, եթե այդ տեսարանը, որն անծանոթ է քեզ, բացվել է, նշանակում է՝ դու հաջողություն ունես, հասել ես շրջադարձին»,-նշեց վարչապետը:  

Նա շեշտեց՝ ՆԳՆ-ում, ոստիկանության ծառայության մեջ, ընդհանրապես ՀՀ կյանքում նոր ու անծանոթ տեսարաններ են բացվում: Երբեմն այդ տեսարանները նոր օրակարգեր են բերում:

Փաշինյանը նշեց, որ Ոստիկանության գվարդիայի ծառայողների տեսարանը ևս իր հետ նոր հարցեր է բերում: «Նոր հագուստ, նոր տրանսպորտային միջոցներ, նոր բովանդակություն, ուժի կիրառման նոր ստանդարտ: Այդ ամեն ինչը պետք է փորձարկվի: Եվ դրանք իրենց հետ բերելու են նոր հարցեր, օրինակ՝ ինչքանով է այդ հագուստը հարմար»,-ասաց վարչապետը:  

Նա կարևորեց չվարանել ու 1 ամսից ևս ծառայողներին հարցնել, նրանց հետ հաղորդակցության մեջ լինել՝ շեշտելով, որ ծառայությունն առաջին հերթին հենց ծառայողներին պետք է հարմար լինի:   

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին մասնակցել է Հ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի գործարկման հանդիսավոր միջոցառմանը, որի ժամանակ հանդես է եկել ելույթով։ Վարչապետը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է նորաստեղծ Ոստիկանության գվարդիայի հնարավորություններին։ 

Հայերեն العربية Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը