Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն։ Այս կարևոր քայլը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի և Լատինական Ամերիկայի երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը խորացնելու համար»,-ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ:
🇦🇲 #Armenia has become an observer state to the Latin American Integration Association (@ALADI_SG).
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) October 31, 2025
🌎🤝This important step opens new opportunities to deepen economic & trade cooperation between Armenia & the countries of Latin America. https://t.co/b9gtszrFHR
Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիան 13 լատինաամերիկյան երկրների տնտեսական համագործակցության ասոցիացիա է: Կազմակերպության նպատակն է զարգացնել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը և առևտուրը և ստեղծել ընդհանուր շուկա: Ասոցիացիայի իրավական հիմքը Մոնտեվիդեոյի պայմանագիրն է, որը ստորագրվել է 1980 թվականի օգոստոսի 12-ին: Ասոցիացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում: