Երևան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհում

1 րոպեի ընթերցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհ-Գլինկայի փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի շրջանցիկ ճանապարհ-Արմենակյան փողոց խաչմերուկ կարգելվի 2.5 տ-ից ավելի առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների երթևեկությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում