Երևան

Շարունակվում են Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Շարունակվում են Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքները

Շարունակվում են Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքները։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը ծանոթացել է նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին:   

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոնում հարմարավետ պայմաններ կապահովվեն շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների համար:

Համալիրում հնարավոր կլինի անցկացնել նաև միջազգային մրցաշարեր՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը և հեղինակությունը մարմնամարզության և սպորտի աշխարհում։ 

Նոր համալիրը նաև կհյուրընկալի 2027թ. Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ լիարժեք ենթակառուցվածքային պատրաստվածությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում