Վարդենիկում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել Կամո Շահինյան, 2-րդ, 8-րդ և 34-րդ փողոցներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիկի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 89 միլիոն 836 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Վարդենիկի Կամո Շահինյան, 2-րդ, 8-րդ և 34-րդ փողոցներում` 2320 գծամետր ընդհանուր երկարությամբ։

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Ստրոնգ Շին» ՍՊԸ-ն, մեկնարկել են հուլիսից և արդեն գտնվում են ավարտական փուլում։

Ծրագրի իրականացման արդյունքում Վարդենիկ գյուղի 200 տնտեսություն կունենա անխափան ու որակյալ ջրամատակարարում։

Հայերեն