Քաղաքականություն

Հայաստանում ընդդիմախոսություն չկա, կա վիրավորանք. ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ընդդիմախոսություն չկա, կա վիրավորանք. ԱԺ նախագահ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքական դաշտում ընդդիմախոսություն չի տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման կարծիք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ո՞րն է ընդդիմադիր խոսքը՝ թո՞ւրք, դավաճա՞ն, հողատո՞ւ: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ընդդիմախոսություն չկա, քաղաքական ընդդիմախոսներ չկան: Կան մարդիկ, որոնք վիրավորանք են հնչեցնում, որևէ բան չեն առաջարկում: Ի՞նչ առաջարկներ են արել վերջին ժամանակահատվածում, որոնք քաղաքական նշանակություն ունեն, խաղաղության հետ կապված, պետության ապագայի հետ կապված, բացի Ռուսաստանի և Բելառուսի կազմում հայտնվելու մասին»,- ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին՝ Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունն այդ հարցում ուշացել է:

«Այն մարդիկ, որոնք հանցագործություն են անում, հետո թեկնածություն են դնում, պետք է չպատժվե՞ն: «Երկաթե մանդատ»-ը սկսելու է գործել, «մուրճը» գործում է և հերթով իջնելու է տարբեր հանցագործ տարրերի վրա»,- նշեց Ալեն Սիմոնյանը: 

Կարդացեք հոդվածը` Españolქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում