Կրթություն

Դրամաշնորհ՝ գրողներին, թարգմանիչներին և հետազոտողներին

2 րոպեի ընթերցում

Դրամաշնորհ՝ գրողներին, թարգմանիչներին և հետազոտողներին

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրով ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհ է հատկացնում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է դիտարկվում դրանց հրատարակումը կամ բեմադրությունը (պիեսների պարագայում):

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք (գրողները, հետազոտողները, թարգմանիչները):

Դրամաշնորհին դիմելու ընթացակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ մրցութային կարգում:

Ներկայացված հայտերը քննելու և 2026 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորելու է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:

Դրամաշնորհին դիմելու հայտաձևը ներբեռնել այստեղ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն (հեռախոս՝ 010599697, Արմեն Սարգսյան աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00 (ընդմիջում՝ 13:00-14:00):

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում