Միջուկային փորձարկումների մասին Թրամփի հայտարարության ֆոնին ՄԱԿ-ում կոչ են արել խուսափել լարվածության աճից
1 րոպեի ընթերցում

Համաշխարհային մասշտաբով միջուկային ռիսկերը արդեն իսկ մտահոգիչ բարձր են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ մեկնաբանելով միջուկային փորձարկումների վերսկսման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։
«Գլխավոր քարտուղարն արդեն տևական ժամանակ ասում է, որ միջուկային ներկայիս ռիսկերը մտահոգիչ բարձր են, և անհրաժեշտ է խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել սխալ հաշվարկների կամ սրման՝ աղետալի հետևանքներով», - նշել է նա։
Կարդացեք հոդվածը` Русский