Հայաստան

Խաղաղություն, ժողովրդավարություն, ընդհանուր արժեքներ. Արարատ Միրզոյանը՝ Փարիզի Խաղաղության համաժողովի մասին

1 րոպեի ընթերցում

Խաղաղություն, ժողովրդավարություն, ընդհանուր արժեքներ. Արարատ Միրզոյանը՝ Փարիզի Խաղաղության համաժողովի մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Փարիզի Խաղաղության 8-րդ համաժողովին իր մասնակցությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ: 

«Խաղաղություն, ժողովրդավարություն, ընդհանուր արժեքներ, նման մտածողությամբ գործընկերություններ, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու անհրաժեշտություն. սրանք են այն ընդհանրությունները, որոնք շարունակում են միավորել մեզ»,-գրել է Միրզոյանը: 

Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովն անցկացվում է «Նոր կոալիցիաներ՝ հանուն խաղաղության, մարդկանց և մոլորակի» խորագրով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում