Տնտեսություն

Կառավարությունը 20 միլիարդ դրամով կավելացնի Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի գումարը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 20 միլիարդ դրամով կավելացնի Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի գումարը

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության համար հաջորդ տարի կհատկացնի 20 մլրդ դրամով ավելի շատ գումար, քան հատկացվել է այս տարի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ: 

«Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցությանը կուղղվի 55 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 20 մլրդ դրամով կամ 57.1 տոկոսով: Սա Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի բյուջեն է»,-ասաց Թորոսյանը:  

Այդ բյուջեի մեջ ներառված են թե՛ բնակարանային ապահովման ծրագիրը, թե՛ ընթացիկ աջակցությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում