Օմանը և Ադրբեջանը խորացնում են հարաբերությունները. Մասկատում Ադրբեջանի դեսպանատուն է բացվել

2 րոպեի ընթերցում

Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին  ընդունել է պաշտոնական այցով Օմանում գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։ 

«Կողմերը պաշտոնական հանդիպում են անցկացրել՝ քննարկելու երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները։ Նրանք նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը և կայուն զարգացմանը նպաստելու դիվանագիտական ​​ջանքերի շարունակականության կարևորությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է X-ի միկրոբլոգում Օմանի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ։

Հանդիպման ընթացքում ստորագրվել է դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցողների համար վիզայի պահանջից փոխադարձ ազատման մասին համաձայնագիր։ Բացի այդ ստորագրվել է հյուպատոսական ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Արտաքին գործերի նախարարները մասնակցել են Մասկատում Ադրբեջանի դեսպանատան պաշտոնական բացման արարողությանը և շրջայց կատարել դեսպանատան շենքում։

Օմանի ԱԳ նախարարը X-ի գրառման մեջ բարձր է գնահատել հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջ հետ։

«Մենք ուսումնասիրեցինք ներդրումային հնարավորությունները և համատեղ համագործակցությունը, ստորագրեցինք վիզայի ազատականացման մասին համաձայնագիր պաշտոնական անձնագրեր կրող անձանց համար և բացեցինք Ադրբեջանի դեսպանատունը Մասկատում, որը մեր կապերի խորացման տեսանկյունից կարևորագույն իրադարձություն է»,-նշել է նա գրառման մեջ։

Հայերեն فارسی

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին