Եվրոպա

Վիետնամն ու Մեծ Բրիտանիան հարաբերությունները բարձրացրել են ռազմավարական գործընկերության մակարդակի

1 րոպեի ընթերցում

Վիետնամն ու Մեծ Բրիտանիան հարաբերությունները բարձրացրել են ռազմավարական գործընկերության մակարդակի

Վիետնամը և Միացյալ Թագավորությունն իրենց հարաբերությունները բարձրացրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  ասվում է Վիետնամի կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի միջև Լոնդոնում կայացած բանակցություններից արդյունքներով տարածած համատեղ հայտարարության մեջ։

Ինչպես փոխանցում է վիետնամական VNA լրատվական գործակալությունը, Վիետնամը և Միացյալ Թագավորությունը վերահաստատել են պատրաստակամությունը՝ ամրապնդելու քաղաքական վստահությունը, ինչպես նաև ընդլայնելու տնտեսական համագործակցությունը։ Կողմերը պարտավորվել են համագործակցել՝ փոխշահավետ հիմքի վրա առևտուրն ու ներդրումները խթանելու և զարգացնելու նպատակով։

Նրանք նաև ողջունել են պաշտպանության ոլորտում գործող փոխըմբռնման հուշագրի շրջանակներում համագործակցությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում