Միացյալ Նահանգներ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 33-րդ անգամ ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել Կուբայի նկատմամբ պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 33-րդ անգամ ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել Կուբայի նկատմամբ պատժամիջոցները

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան 33-րդ անգամ բանաձև է ընդունել, որով Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է արել վերացնել Կուբայի նկատմամբ պատժամիջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Բանաձևին «կողմ» է քվեարկել ՄԱԿ անդամ պետություններից 165-ը, «դեմ»՝ 7-ը, «ձեռնպահ»՝ 12։

«Դեմ» քվեարկող երկրների թվում են Հունգարիան, Իսրայելը, Արգենտինան, Ուկրաինան և ԱՄՆ-ն։ Ձեռնպահ մնացած երկրներից են Լեհաստանը, Ռումինիան, Լատվիան և Էստոնիան։

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Կուբայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները վերացնելու բանաձևեր է ընդունում 1992 թվականից, սակայն դրանք պարտադիր կատարման իրավական ուժ չունեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում