Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը պատասխանել է հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ օտարերկրյա լրագրողների հարցերին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը պատասխանել է հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ օտարերկրյա լրագրողների հարցերին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների և օտարերկրյա փորձագետների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են խորհրդարանի Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։ 

Հարցուպատասխանի ձևաչափով տեղի ունեցած քննարկումների ժամանակ ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է խորհրդարանական դիվանագիտությանը, ՀՀ ներքին քաղաքականությանը, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վերաբերող մի շարք հարցերի:

Հանդիպումն իրականացվել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության և «Բարսելոնայի միջազգային հարաբերությունների կենտրոն»-ի (CIDOB) կազմակերպած՝ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների և փորձագետների Հայաստան այցի շրջանակում։

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում