Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնը կառուցողական հարաբերություններ է պահպանում Կիևի և Մոսկվայի հետ. Վենս

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնը կառուցողական հարաբերություններ է պահպանում Կիևի և Մոսկվայի հետ. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում է կառուցողական հարաբերություններ պահպանել և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ, քանի որ ցանկանում է վերջ դնել կողմերի միջև հակամարտությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է New York Post հրատարակությանը տված հարցազրույցում։

Վենսի խոսքով՝ ինքը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «շատ լավ աշխատանքային հարաբերություններ» ունեն երկու կողմի հետ։ 

«Մենք փորձում ենք արդյունավետ հարաբերություններ պահպանել և՛ ուկրաինացիների, և՛ ռուսների հետ, որովհետև ցանկանում ենք ավարտել այս հակամարտությունը, և կարծում եմ, որ (ԱՄՆ) նախագահը շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունի բոլոր ներգրավված կողմերի հետ, ինչպես նաև՝ ես», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում