Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս երկու հողամաս վերադարձվեց համայնքին. Գլխավոր դատախազություն

3 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին կայացվել է Գլխավոր դատախազության հայցը մասնակի բավարարելու մասին վճիռ՝ դադարեցնելով Տավուշի մարզի Իջևան համայնքի Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 392 հազար դրամ է:

Վերոնշյալ հայցադիմումներից մյուսով՝ Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի օգոստոսի 13-ին կայացվել է Գլխավոր դատախազության հայցը բավարարելու մասին վճիռ՝ դադարեցնելով Տավուշի մարզի Իջևան համայնքի Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող 19.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 135 հազար դրամ է: 

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հետևյալ գույքերը՝ 

Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,
Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող 19.8 քմ մակերեսով  հողամասը,
Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0․06 հա մակերեսով հողամասը,
Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,
Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,
Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով հողամասը,
Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
Վալանսի փողոց թիվ 1/29 հասցեում գտնվող՝ 0․0605 հա մակերեսով հողամասը,
Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.00198 հա մակերեսով հողամասը։ 
Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում