Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղարը Օդրոն Պերկաուսկիենեի և Ադրիեն Կիրալի հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարը Օդրոն Պերկաուսկիենեի և Ադրիեն Կիրալի հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոն Պերկաուսկիենեի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման տնօրեն Ադրիեն Կիրալի գլխավորած պատվիրակությանը:

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ընդհանուր արժեքների վրա հիմնված ՀՀ-ԵՄ գործընկերությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ պատվիրակության անդամների խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ընձեռվելիք տնտեսական լայն հնարավորություններն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ և քննարկել ընթացիկ ծրագրերը: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում