Պակիստանը փակել է օդային տարածքը Հնդկաստանում զորավարժությունների պատճառով

2 րոպեի ընթերցում

Պակիստանը որոշել է հոկտեմբերի 28-ի և 29-ի որոշակի ժամերի փակել իր օդային տարածքը Հնդկաստանի արևմտյան Ռաջաստանի և Գուջարաթի նահանգներում լայնածավալ զորավարժությունների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է պակիստանյան The Nation պարբերականը։ 

Հնդկական լրատվամիջոցների տվյալներով՝ Հնդկաստանը պատրաստվում է հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 10-ը Պակիստանի հետ իր արևմտյան սահմանի երկայնքով անցկացնել «Տրիշուլ 2025» մարտական խոշոր վարժանքներ, որոնք կընդգրկեն ռազմածովային, ռազմաօդային և ցամաքային ուժերը։ Զորավարժություններին պատրաստվելիս Հնդկաստանի իշխանությունները նաև սահմանափակել են Գուջարաթի և Ռաջաստանի օդային տարածքի որոշ հատվածներ։ 

ՏԱՍՍ գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ հոկտեմբերի սկզբին Պակիստանը երկարաձգել էր հնդկական ինքնաթիռների թռիչքների արգելքն իր օդային տարածքում մինչև նոյեմբերի 23-ը: Արգելքը սահմանվել էր ապրիլի 24-ին՝ Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի: Հնդկաստանը հայտարարել էր, որ ապացույցներ ունի, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ:

Հնդկաստանը նմանատիպ արգելք ունի Պակիստանի քաղաքացիական թռիչքների նկատմամբ: 

Մայիսի 7-ի գիշերը հնդկական ուժերը սկսեցին «Սինդուր» գործողությունը՝ հարվածելով Պակիստանում ահաբեկիչների գտնվելու վայրերին: Պակիստանը պատասխանեց այս հարվածներին: Մայիսի 10-ին երկու կողմերը հայտարարեցին լիակատար հրադադարի մասին: Հնդիկ պաշտոնյաները հայտարարել են, որ «Սինդուր» գործողությունը կասեցվել է, բայց չի ավարտվել։

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ