Սպորտ

Առավելագույնն եմ արել. Արթուր Դավթյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալ նվաճելու մասին

1 րոպեի ընթերցում

Առավելագույնն եմ արել. Արթուր Դավթյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալ նվաճելու մասին

Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 2025 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանն ամփոփեց աշխարհի առաջնության արդյունքները: 

«Ես իմ ցատկը կատարել եմ ամենալավ ձևով: Իմ արդյունքից գոհ են մարզիչները, ես էլ եմ գոհ իմ կատարած աշխատանքից: Առավելագույնն եմ արել: Ես ինքս համաձայն եմ աշխարհի առաջնության արծաթե մեդալի հետ: Առաջին տեղը զբաղեցրած մարզիկին զիջեցի չնչին տարբերությամբ: Ուրախ եմ  աշխարհի առաջնության այս արծաթե մեդալի համար»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավթյանը:

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը դարձան աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում