Սպորտ

Վարդենիսի մարզադպրոցում անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի բաց առաջնություն

1 րոպեի ընթերցում

Վարդենիսի մարզադպրոցում անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի բաց առաջնություն

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ռաֆիկ Եսայանի անվան քաղաքային մարզադպրոցում անցկացվել է Ռաֆիկ Եսայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի բաց առաջնություն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, առաջնությանը ներկա են եղել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցներ, Ռաֆիկ Եսայանի այրին՝ տիկին Գայանեն, հյուրեր, մարզասերներ։ Հուշամրցաշարին մասնակցել են Վարդենիսի, Գավառի, Նորատուսի, Սևանի, Եղեգնաձորի, Դիլիջանի, Հրազդանի, Ջրվեժի, Մասիսի, Մալաթիայի, Արաբկիրի, Վաղարշապատի,Վեդիի, Քաջարանի և Կապանի թիմերը։ 

Թիմային հաշվարկով առաջին տեղը գրավել է Ջրվեժի թիմը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Վաղարշապատի թիմը, երրորդ տեղը՝ Վարդենիսի թիմը։ 

Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են համապատասխան կարգի պատվոգրերով և մեդալներով, մրցանակային 1-ին տեղ զբաղեցրած մարզիկները՝ գավաթներով:

Մրցաշարի մրցավարական անձնակազմը գլխավորել է ՀՀ Գեղարքունիքի մարզի հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռուբիկ Դումոյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում