Տնտեսություն

ՊԵԿ նախագահը վստահեցնում է, որ տնտեսավարողներին անհիմն տուգանելու եղանակով պետբյուջե լցնելու պլան չկա

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահը վստահեցնում է, որ տնտեսավարողներին անհիմն տուգանելու եղանակով պետբյուջե լցնելու պլան չկա

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսավարողներին անհիմն տուգանելու միջոցով  պետբյուջե լցնելու որևէ պլան ու հանձնարարական երբևէ չի տվել հարկային ծառայողներին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներում: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը փոխանցեց որոշ տնտեսավարողների ահազանգը, որ հարկային տեսուչները երբեմն ստուգումների արդյունքում խախտում չեն հայտնաբերում, սակայն ասում են, որ ամեն դեպքում պետք է որևէ տուգանք նշանակեն՝ հիմնավորելով, թե բյուջե պետք է լցնեն:

«Ամենայն պատասխանատվությամբ ամենաբարձր ամբիոնից հնչեցնում եմ, որ որևէ նման հանձնարարական ու պլան գոյություն չունի ՊԵԿ-ում»,-ասաց Էդուարդ Հակոբյանը:

Նա հորդորեց նման մասնավոր դեպքերի մասին տեղեկացնել իրեն: ՊԵԿ նախագահն անգամ իր անունով էլեկտրոնային փոստ ունի, որին քաղաքացին կարող է անգամ անանուն գրել: Հակոբյանը վստահեցրեց, որ պատրաստ է համագործակցել ցանկացածի հետ և պատասխանատվության ենթարկել նման իրավիճակներում:

«Այս տարի բոլոր հարկային ծառայողների պատրաստման դասընթացներ են անցկացվել, կար նաև բարեվարքության էլեմենտ: Տարբեր փուլերից միասին 90-100 աշխատակից դուրս է մնացել: Մենք նաև այդ ուղղությամբ ենք ջանքեր ներդնում, որ իրենց մոտ և՛ բարեվարքությունը բարձրանա, և՛ արհեստավարժությունը»,-վստահեցրեց Հակոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում