Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Տիգրան Մկրտչյան

2 րոպեի ընթերցում

Հունաստանի և Հայաստանի հարաբերությունները շատ լավ են զարգանում և գտնվում են բարձր մակարդակի վրա։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունական «Թեսալիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է  Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը։ 

«Հունաստանի և Հայաստանի հարաբերությունները շատ լավ են զարգանում և գտնվում են բարձր մակարդակի վրա։ Մենք առաջ ենք մղում մեր համագործակցությունը պաշտպանական ոլորտում։ Մշակույթն ու կրթությունը նույնպես դարձել են մեր համագործակցության շատ կարևոր ուղղություններ։ Այս ամռանը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի հրավերով այցելեց Հունաստան։ Մեր նախարարը հանդիպում ունեցավ նաև կրթության և կրոնական հարցերով նախարար տիկին Զախարակիի հետ։ Այցի ընթացքում ստորագրվեցին հինգ համաձայնագրեր, ինչը որոշ առումով աննախադեպ քայլ էր։ Այսպիսով, պաշտպանական համագործակցությանը զուգընթաց, քաղաքական երկխոսությունն էլ է շատ ակտիվ։ Մեր արտաքին գործերի նախարարները և վարչապետները պարբերաբար հանդիպումներ են ունենում՝ թե՛ Աթենքում, թե՛ այլ մայրաքաղաքներում։ Հաջորդ տարի, երբ Երևանը հյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, հույս ունենք, որ վարչապետ Միցոտակիսը ևս հնարավորություն կունենա այցելելու Հայաստան։ Սա ևս մեկ խթան կլինի մեր հարաբերությունները առաջ մղելու համար»,-նշել է Տիգրան Մկրտչյանը։

Նա հավելել է, որ աշխատանքներ են իրականացվում նաև բարձր մակարդակի այցելությունների կազմակերպման ուղղությամբ։ 

«Մինչև այս տարվա վերջը, ամենայն հավանականությամբ, կունենանք Հայաստանի Ազգային ժողովի նախագահի այցը Հունաստան, իսկ հաջորդ տարվա սկզբին՝ ևս մեկ բարձր մակարդակի այցելություն, որը պարզ կլինի ավելի ուշ»,- մանրամասնել է դեսպանը։ 

Հայերեն English Español فارسی Français ქართული Русский

ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնման խոշոր նախագիծ է մեկնարկել

Ստուբը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի