Ucom-ն աջակցում է Հայաստանում անվտանգ և վստահելի թվային միջավայրի ձևավորմանը

3 րոպեի ընթերցում

Ucom-ը հանդես է գալիս որպես տեխնոլոգիական գործընկեր՝ Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան ՀԿ-ի կողմից հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Երևանում անցկացվող «Կառավարում, ռիսկեր և համապատասխանություն արհեստական բանականության և թվային ակտիվների դարում» խորագրով տարեկան միջազգային կոնֆերանսում։

Կոնֆերանսը համախմբում է ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման, համապատասխանության և տեղեկատվական անվտանգության ոլորտների ավելի քան 150 մասնագետների և փորձագետների՝ ԱՄԷ-ից, Նիդերլանդներից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սլովենիայից և այլ երկրներից։

Միջոցառման ընթացքում Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդես կգա ելույթով՝ «Կապից դեպի պատասխանատվություն. հեռահաղորդակցությունը ԱԲ դարաշրջանում» թեմայով՝ ներկայացնելով իր տեսլականը արհեստական բանականության դարաշրջանում հեռահաղորդակցության զարգացումների վերաբերյալ։ 

«Արհեստական բանականության դարաշրջանը մեզ պարտադրում է վերաիմաստավորել կապի նշանակությունը։ Այսօր կապը միայն տեխնոլոգիա չէ, այլ՝ վստահության, տվյալների պաշտպանության և կիբերանվտանգության համար պատասխանատվություն։ Ucom-ը հավատարիմ է իր առաքելությանը՝ ձևավորելու անվտանգ, առաջադեմ և մարդակենտրոն թվային միջավայր իր բաժանորդների համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«ՆԱԻ-Հայաստանի 2025թ․ կոնֆերանսի նպատակն է խթանել կորպորատիվ կառավարման լավագույն փորձը՝  արհեստական բանականության ու թվային ակտիվների դարաշրջանում։ Վերջինս իհարկե բիզնեսին ապահովում է լայն հնարավորություններ, բայց միևնույն ժամանակ առաջ է բերում նոր ռիսկեր։ Այստեղ կարևոր է կառավարման ու հսկողական գործառույթների արդյունավետ համագործակցությունը։ Ուստի և կոնֆերանսի նպատակն է ձևավորել հարթակ, որտեղ կոնֆերանսի մասնակիցները կկարողանան ծանոթանալ հայաստանյան և արտասահմանից հրավիրված մասնագետների փորձին, փոխանակել մտքեր ու գտնել հաջողության ճանապարհին իրենց բիզնես միջավայրի համար առավել արժեքավոր ու կիրառելի լուծումներ։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին մեզ ու այդպիսով նաև մեր նպատակներին աջակցելու համար», - նշել է «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ-ի նախագահ Արա Չալաբյանը:

Տարեկան այս հարթակը նպատակ ունի խթանել գիտելիքների փոխանակումը, աջակցել կառավարման և ռիսկերի կառավարման մշակույթի զարգացմանը, ինչպես նաև բացահայտել նոր հնարավորություններ՝ բիզնեսի թվային փոխակերպման, արհեստական բանականության կիրառության և կիբեռանվտանգության ոլորտներում։

Ucom-ն արդեն երկրորդ տարին է, ինչ՝ որպես գործընկեր աջակցում է կոնֆերանսին, նպաստելով Հայաստանում անվտանգ և վստահելի թվային միջավայրի ձևավորմանը։

Հայերեն English Русский

Ռուբիոն բանակցություններ է վարել Կանադայի ԱԳ նախարարի հետ՝ առևտրային գործարքի համաձայնեցումից հետո

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 6421 արտակարգ պատահար

Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

«Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBank

Բելառուսը փակում է իր դեսպանությունը Ֆինլանդիայում

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և այլ երկրներ դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը

Արմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունը

Խախտումների պատճառով կասեցվել է Ծաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի գործունեությունը

Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի պաշտոնատար անձինք և Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը մեղադրվում են ծառայողական պարտականությունները չարաշահելու մեջ

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները