Ճապոնիայի վարչապետը Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Լևիթի խոսքով` Տակաիչին Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

The Washington Post հրատարակությունը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյայի, հաղորդել է, որ Ճապոնիայի վարչապետը Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ Թրամփին ներկայացրել է առաջադրման հետ կապված փաստաթղթեր։

Թերթը հիշեցնում է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն նույնպես Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի էր առաջադրել 2019 թվականին՝ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների համար։

Հոկտեմբերի 27-ին Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը հայտարարել է, որ իր երկիրը ԱՄՆ նախագահին կառաջադրի Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի հետ հակամարտության կարգավորման գործում օգնության համար։

Հունիսին Պակիստանի ղեկավարությունը նույնպես հայտարարել էր, որ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի կառաջադրի Հնդկաստանի հետ հակամարտության կարգավորմանը նպաստելու գործում նրա կատարած աշխատանքի համար։

Հուլիսին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էր հայտարարել Թրամփին այդ մրցանակի համար առաջադրելու մասին։

Թրամփն այս տարի չստացավ մրցանակը, սակայն նրա կողմնակիցները պնդում են, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հաշտության համաձայնագիրը նրան դարձնում է ամենաարժանի թեկնածուն 2026 թվականի համար։

Աշխարհ

Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից