Կրթություն

Ուսուցիչների կամավոր ատեստավորման անցկացման օրերը մեկ շաբաթով հետաձգվել են

1 րոպեի ընթերցում

Ուսուցիչների կամավոր ատեստավորման անցկացման օրերը մեկ շաբաթով հետաձգվել են

Հաշվի առնելով բազմաթիվ ուսուցիչների մտահոգությունները և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ուղարկված դիմումները՝  նախարարությունը տեղեկացնում է, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցում կատարվել են փոփոխություններ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N 2514-Ա/2 հրամանով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունը հայտնում է, որ ատեստավորման անցկացման օրերը մեկ շաբաթով հետաձգվել են, ինչն ուսուցիչներին ատեստավորմանը պատրաստվելու լրացուցիչ հնարավորություն կընձեռի:

Թարմացված ժամանակացույցը՝ հրամանին կից հավելվածում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում