Քաղաքականություն

Միրզոյանը ներկայացրեց ՀՀ դեսպանությունների համար տարբեր մայրաքաղաքներում շենքեր գնելու կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը ներկայացրեց ՀՀ դեսպանությունների համար տարբեր մայրաքաղաքներում շենքեր գնելու կարևորությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը որդեգրել է առավել առանցքային մայրաքաղաքներում Հայաստանի դեսպանությունների ներկայացվածության համար շենքեր գնելու քաղաքականություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Լոնդոնում ձեռք բերեցինք անշարժ գույք և հիմա այնտեղ գործում է դեսպանությունը, Փարիզում  հիմա ավարտվում են վերանորոգման աշխատանքները, առաջիկայում դեսպանության աշխատակիցները կտեղափոխվեն: Այս տարի արդեն գնել ենք շենքը Բրյուսելում՝ որպես մեր մշտական ներկայացուցչության տարածք ԵՄ-ում և Բելգիայում մեր դեսպանության, այստեղ դեռ ներքին հարդարման անհրաժեշտություն կա, որից հետո նոր կտեղափոխվենք»,- ասաց Միրզոյանը:

Արտաքին գործերի նախարարը նշեց՝ այս քայլը ոչ միայն տեխնիկական է, այլև ներկայացուցչական նշանակություն ունի: 

«Մենք մայրաքաղաքներից մեկում ունեցել ենք դեսպանություն, որը շատ վատ վիճակում է եղել, որտեղ մենք գնում արեցինք: Բրյուսելի, Փարիզի դեպքում մեր հարաբերությունների տարողունակությունն այնպես է մեծանում, որ ավելի շատ մարդկանց կարիք կա, ավելի ներկայանալի միջավայրի կարիք կա»,- նշեց արտաքին գործերի նախարարը:

Կարդացեք հոդվածը` EspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում