Եվրոպա

ԵՄ-ն Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր է ակնկալում Չինաստանից

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր է ակնկալում Չինաստանից

Եվրամիությունը Չինաստանից ակնկալում է աջակցություն Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ Կուալա Լումպուրում հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հայտարարության մեջ:

«Ես նշեցի, որ ԵՄ-ն ակնկալում է, որ Չինաստանը կօգնի վերջ դնելու այդ պատերազմհն», - ասվում է տեքստում:

Բացի դրանից, Կոշտան և Լի Ցյանը քննարկել են երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերություններում հավասարակշռության վերականգնման հարցերը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները գլոբալ խնդիրների լուծման գործում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում