Քաղաքականություն

2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Հայաստանի ժողովուրդը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին տեր կկանգի խաղաղությանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում: 

«2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, որովհետև հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ: Եվ այդ ընտրություններն ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը: Սա առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստն ու նպատակն է։ Հակառակ իրավիճակը Հայաստանը հետ կգլորի դեպի կոնֆլիկտ: Խաղաղությանը տեր կանգնելով՝ Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաև իր անկախության այս նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում