Քաղաքականություն

Երևանում կանցկացվի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը

1 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը

Հայաստանի Ազգային ժողովում հոկտեմբերի 28-30-ը տեղի կունենան Արևելյան
գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանը, բյուրոյի և հանձնաժողովների նիստերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ 

Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության ու
Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովների նիստերը կկայանան հոկտեմբերի 28-ին։ 

Նույն օրը, ժամը 14:00-ին նիստեր կգումարեն Սոցիալական, զբաղվածության,
կրթության, մշակույթի ու քաղաքացիական հասարակության և Էներգետիկ
անվտանգության հարցերի հանձնաժողովները:

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի բացումը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում