Տնտեսություն

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 439 միլիարդ 339 միլիոն դրամ

2 րոպեի ընթերցում

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 439 միլիարդ 339 միլիոն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 439 միլիարդ 339 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 323 միլիարդ 206 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել  116 միլիարդ 133 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 178 միլիարդ 761 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 95 միլիարդ 131 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 83 միլիարդ 630 միլիոն դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 260 միլիարդ 577 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 228 միլիարդ 74 միլիոն դրամ, կամ  ավելի է հավաքագրվել 32 միլիարդ 503 միլիոն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի  «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում